Ինտեգրացիաներ դրամարկղի, առաքիչների և վճարումների հետ
Պատվերները գնում են ձեր դրամարկղ, առաքիչին կանչում եք պատվերի էկրանից, իսկ գումարը գնում է ուղիղ ձեր հաշվին՝ TableTap-ի միջով չանցնելով։ Աշխատում է Idram-ի, Telcell-ի և Հայաստանի բանկերի քարտերի հետ։
Առաջին ամիսն անվճար է, տեղադրումը՝ մերը։
Ինչ եք ստանում
Դրամարկղ (POS)
iiko, Poster և Frontpad. iiko-ից գալիս են մենյուն, գներն ու stop-list-ը։
Առաքիչներ
Yandex Delivery, Glovo, 901Go և ձեր սեփական առաքիչները։
Վճարումներ
Ameria, ArCa, Idram, Telcell. քարտը կարելի է պահել, գումարը՝ նախ պահել, հետո գանձել։
Ձեր կայքը և AI
Ձեր կայքը կարող է օգտագործել TableTap-ը որպես back end, կա նաև AI օգնական MCP-ով։




TableTap Kitchen-ի դեմոյից՝ մեր ցուցադրական ռեստորանից · tabletap-kitchen.tabletap.am
Ինչպես է աշխատում
- 1
Ասեք, ինչ եք օգտագործում
Դրամարկղ, առաքում, բանկ։
- 2
Մենք ենք միացնում
Ստուգում ենք փորձնական պատվերով։
- 3
Պատվերները գնում են ձեր դրամարկղ
Աշխատում եք ձեր դրամարկղում, ինչպես միշտ։
Ինտեգրացիաներ: հարցեր
Գումարը անցնո՞ւմ է TableTap-ի միջով
Ոչ։ Վճարումը գնում է ձեր բանկի կամ Idram-ի / Telcell-ի միջոցով ուղիղ ձեզ։
Մեր դրամարկղը ցուցակում չէ
Գրեք մեզ. TableTap-ը կարող է աշխատել նաև առանց դրամարկղի՝ staff էջով։
Կարո՞ղ եմ օգտագործել Yandex-ի առաքիչներին
Այո՝ Yandex Delivery-ի առաքիչին կանչում եք պատվերի էկրանից։
Կարող է նաև պետք գալ
Առաքում
Դուք որոշում եք գոտիները, գինը ըստ թաղամասի, նվազագույն պատվերը և ժամերը։ Հաճախորդը նշում է հասցեն քարտեզի վրա, իսկ դուք առաքիչ եք կանչում պատվերի էկրանից։ Գոտիները գծում եք քարտեզի վրա՝ Երևանի թաղամասերով կամ ձեր քաղաքում։
ԱվելինՕնլայն պատվեր
Հաճախորդը պատվիրում է ձեր մենյուից՝ առաքում կամ տեղում ստանալ, վճարում է առցանց և տեսնում պատվերի կարգավիճակը։ Առանց տոկոսի․ «Ռեստորան» պլանում ամեն պատվերից ֆիքսված գումար է։ Աշխատում է Հայաստանի բանկերի քարտերի, Idram-ի և Telcell-ի հետ։
ԱվելինStaff app
Staff էջը և Android հավելվածը ցույց են տալիս պատվերները, սեղաններն ու կանչերը կենդանի։ Հավելվածը զանգում է նույնիսկ կողպված հեռախոսում, իսկ ամեն մեկը տեսնում է իր դերին համապատասխան։
Ավելին
Սկսենք ձեր ռեստորանից կամ խանութից
Թողեք հեռախոսահամարը. կզանգենք, ցույց կտանք ամեն ինչ և կօգնենք գործարկել ձեր օնլայն ռեստորանը, օնլայն խանութը կամ կայքը։ Առաջին ամիսն անվճար է։
- Վաճառքից տոկոս չկա
- Մենյուն և դիզայնը մենք ենք պատրաստում
- Կզանգենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում
Ձեզ հրավիրել է TableTap-ով աշխատող ռեստորան. միանալու դեպքում առաջին ամսից բացի կստանաք ևս 1 ամիս անվճար։