Հյուրը սկանավորում է սեղանի QR կոդը, տեսնում մենյուն նկարներով ու գներով և պատվիրում հենց հեռախոսից։ Մատուցողը պատվերը տեսնում է անմիջապես, իսկ հաշիվը հավաքվում է ինքնուրույն։
Հավելված ներբեռնել պետք չէ․ աշխատում է ցանկացած հեռախոսի browser-ում։
Ձախում հյուրի հեռախոսն է, աջում՝ անձնակազմի էկրանը։ Պատվերից մինչև հաշիվ՝ 25 վայրկյանում։
Չի սպասում մենյուին, մատուցողին կամ հաշվին։ Պատվիրում է, երբ պատրաստ է, և մատուցողին կանչում է մեկ սեղմումով։
Պատվերը գալիս է գրավոր, սեղանի համարով, մեկնաբանությամբ։ Գներն ու գումարը հաշվում է սերվերը։
Գինը փոխեցիր, ուտեստը վերջացավ կամ օրվա առաջարկ կա. հյուրերի հեռախոսներում երևում է անմիջապես, առանց նոր տպելու։
Ամեն սեղան ունի իր QR կոդը։ Տեսախցիկով սկանավորելով՝ բացվում է մենյուն, արդեն սեղանի համարով։
Ընտրում է ուտեստները, քանակը, գրում մեկնաբանություն և ուղարկում։ Ընկերները կարող են պատվիրել նույն սեղանի հաշվին։
Պատվերը ձայնային ազդանշանով հայտնվում է անձնակազմի էկրանին և Telegram-ում։ Կարգավիճակը հյուրը տեսնում է կենդանի։


Թղթե մենյուն, PDF մենյուն QR կոդով և TableTap-ը՝ կողք կողքի։
| Թղթե մենյու | PDF մենյու QR-ով | TableTap | |
|---|---|---|---|
| Գինը փոխել | ✕Նոր տպագրություն | ~Նոր ֆայլ վերբեռնել | ✓Մեկ րոպեում |
| «Վերջացել է» նշել | ✕ | ✕ | ✓Անմիջապես |
| Լուսանկար ամեն ուտեստի | ~Թանկ տպագրություն | ~Կախված է ֆայլից | ✓Բացվում է մեծ |
| Երեք լեզու | ~Մի քանի տպված մենյու | ~Մի քանի ֆայլ | ✓Ըստ հեռախոսի լեզվի |
| Հարմար է հեռախոսում | — | ✕Պետք է մեծացնել | ✓Ստեղծված է հեռախոսի համար |
| Պատվեր սեղանից | ✕ | ✕ | ✓ |
| Մատուցողի կանչ և հաշիվ | ✕ | ✕ | ✓ |
| Պատվերի կարգավիճակը կենդանի | ✕ | ✕ | ✓ |
| Գինը զբոսաշրջիկի արժույթով | ✕ | ✕ | ✓ |
| Վաճառքի հաշվետվություն | ✕ | ✕ | ✓ |
| Չի մաշվում և չի փոխանցվում ձեռքից ձեռք | ✕ | ✓ | ✓ |
Ռեժիմը փոխվում է մեկ սեղմումով՝ անձնակազմի էկրանից։ Տպված QR կոդերը մնում են նույնը։
Թվային մենյու՝ մեծ լուսանկարներով, առանց պատվերների։ Մեկ QR կոդ ամբողջ ռեստորանի համար՝ սեղաններին կամ մուտքի մոտ։
Հյուրը պատվիրում է սեղանից, կանչում մատուցողին և խնդրում հաշիվը։ Յուրաքանչյուր սեղան ունի իր QR կոդը։
Սեղանը բացելիս անձնակազմը ստանում է 4 նիշանոց կոդ և ասում հյուրերին։ Առանց կոդի պատվիրել հնարավոր չէ։
Հղման մեջ սեղանի համարը փոխելով ուրիշ սեղանից պատվիրել հնարավոր չէ։
Հեռացած հյուրը տնից նոր պատվեր չի կարող ուղարկել, մինչև սեղանը նոր հյուրերի համար չբացվի։
Սեղանից և IP հասցեից պատվերների ու կանչերի քանակը սահմանափակված է։
Հեռախոսից եկած գներին չենք վստահում. գումարը միշտ ճիշտ է։
Սեղանի առաջին պատվերը նշվում է, որ մատուցողը ստուգի՝ սեղանի մոտ մարդ կա։
Պատվերներն ու QR հղումները տեսնում է միայն անձնակազմը։
Մենյուն բեռնվում է վայրկյանների ընթացքում նույնիսկ բջջային ինտերնետով, իսկ պատվերները հասնում են առանց էջը թարմացնելու։
Բացեք դեմո սրճարանի մենյուն, պատվիրեք մի բան և տեսեք, ինչպես է այն ընթանում։
Գինը կախված է սեղանների քանակից։ Առաջին ամիսն անվճար է՝ բոլոր հնարավորություններով և առանց պարտավորության։
Տեղադրման մեջ՝ մենյուի մուտքագրում, թարգմանություն ռուսերեն և անգլերեն, լուսանկարների մշակում, QR ստենդներ և անձնակազմի ուսուցում։
Սկսեք «Մենյու»-ով և անցեք պատվերների ցանկացած պահի՝ վճարելով միայն տեղադրման տարբերությունը։
Տեղադրումն անվճար է, իսկ ամսական վճարը՝ կիսով չափ առաջին 6 ամիսների ընթացքում։ Փոխարենը խնդրում ենք ձեր կարծիքը և թույլտվություն՝ նշելու ձեր անունը մեր հաճախորդների մեջ։
TableTap-ը նոր է, և մենք փնտրում ենք առաջին 3 ռեստորանները, որոնց հետ միասին կկատարելագործենք այն։ Ձեր կարծիքը կորոշի, թե ինչ կավելացնենք հետո։
Չգտա՞ք ձեր հարցը. գրեք մեզ։
Ոչ։ QR-ը բացում է սովորական էջ հեռախոսի browser-ում, ինչպես ցանկացած կայք։ Գրանցում էլ պետք չէ։
Ինտերնետ և պլանշետ կամ հեռախոս անձնակազմի համար։ Մենյուն, լուսանկարներն ու QR ստենդները պատրաստում ենք մենք։
Քանի դեռ պատվերն ընդունված չէ, հյուրը կարող է ինքը չեղարկել այն։ Դրանից հետո անձնակազմը մեկ սեղմումով հանում է ուտեստը հաշվից, և հյուրը դա տեսնում է իր հեռախոսում։
QR կոդերը ստորագրված են, ուստի հղման մեջ սեղանի համարը փոխել հնարավոր չէ։ Վճարելուց հետո սեղանը փակվում է, մինչև նոր հյուրերի համար չբացեք։ Լրացուցիչ վերահսկման համար կա PIN ռեժիմը։
Անձնակազմի էկրանից՝ «Մենյու և QR» բաժնում։ Փոփոխությունները հյուրերի հեռախոսներում երևում են անմիջապես։
Այո, «Մենյու» փաթեթով՝ ամսական 15 000 ֏-ից։ Հյուրերը տեսնում են մենյուն լուսանկարներով ու գներով, իսկ պատվերներին կարող եք անցնել ցանկացած պահի՝ վճարելով միայն տեղադրման տարբերությունը։
Առայժմ ոչ։ Հյուրը սեղմում է «Խնդրել հաշիվը» և նշում՝ քարտով է վճարելու, թե կանխիկ, իսկ մատուցողը գալիս է պատրաստ։
Առայժմ ուղիղ կապ չկա։ Պատվերը գալիս է անձնակազմի էկրանին և Telegram-ում՝ ամեն ուտեստի կոդով (#1045), իսկ մեկ սեղանի պատվերները միավորվում են մեկ քարտում, ուստի գանձապահը արագ մուտքագրում է ձեր ծրագրում։
Անձնակազմի էկրանի «Հաշվետվություն» բաժնում կա հասույթը, միջին հաշիվը, լավագույն ուտեստները և պիկ ժամերը։ Ամեն երեկո օրվա ամփոփումը գալիս է նաև Telegram-ով։
Այո։ Լոգոն, վերնագրի, կոճակների և ֆոնի գույները, ինչպես նաև մենյուի տեսքը (մեծ նկարներ կամ ցուցակ) փոխվում են անձնակազմի էկրանից։ QR քարտերն էլ տպվում են ձեր գույներով։
Այո։ Տոկոսը (0-ից 30) դնում եք անձնակազմի էկրանից, և հյուրերը տեսնում են այն իրենց հաշվում։
Լրացրեք հայտը ներքևում կամ գրեք մեզ։ Ուղարկեք ձեր մենյուն ու լուսանկարները (եթե կան), մենք կպատրաստենք ամեն ինչ, և առաջին ամիսը կաշխատեք անվճար։
Թողեք հեռախոսահամարը. կզանգենք, ցույց կտանք ամեն ինչ և կօգնենք տեղադրել ձեր մենյուն։ Առաջին ամիսն անվճար է։
Կամ գրեք մեզ՝ tabletap.armenia@gmail.com
Instagram: @tabletap.am