Ռեստորանի առաքում՝ ձեր կանոններով
Դուք որոշում եք գոտիները, գինը ըստ թաղամասի, նվազագույն պատվերը և ժամերը։ Հաճախորդը նշում է հասցեն քարտեզի վրա, իսկ դուք առաքիչ եք կանչում պատվերի էկրանից։ Գոտիները գծում եք քարտեզի վրա՝ Երևանի թաղամասերով կամ ձեր քաղաքում։
Առաջին ամիսն անվճար է, տեղադրումը՝ մերը։
Ինչ եք ստանում
Քարտեզ և գոտիներ
Առաքման գոտիներ և գին ըստ թաղամասի. հաճախորդը տեսնում է գինը պատվերից առաջ։
Առաքիչներ
Yandex Delivery, Glovo, 901Go կամ ձեր առաքիչները՝ իրենց էջով։
Տեղում ստանալ
Հաճախորդը պատվիրում է և գալիս վերցնելու նշված ժամին։
Պատվերի կարգավիճակ
Ընդունված է, պատրաստվում է, ճանապարհին. հաճախորդը տեսնում է ամեն քայլը։




TableTap Kitchen-ի դեմոյից՝ մեր ցուցադրական ռեստորանից · tabletap-kitchen.tabletap.am
Ինչպես է աշխատում
- 1
Նշում եք գոտիները
Գինը, նվազագույն պատվերը և ժամերը։
- 2
Հաճախորդը պատվիրում է
Հասցեն քարտեզի վրա, վճարում առցանց կամ տեղում։
- 3
Կանչում եք առաքիչ
Պատվերի էկրանից՝ ձեր կամ ծառայության։
Առաքում: հարցեր
Կարո՞ղ եմ առաքումը դադարեցնել մի քանի ժամով
Այո՝ staff էջից, մեկ սեղմումով։
Ունե՞նք մեր առաքիչները
Այո. ձեր առաքիչները ստանում են պատվերը իրենց էջում։
Կարելի՞ է անվճար առաքում որոշակի գումարից
Այո, առաքման գինը և անվճար առաքման շեմը դնում եք դուք։
Կարող է նաև պետք գալ
Օնլայն պատվեր
Հաճախորդը պատվիրում է ձեր մենյուից՝ առաքում կամ տեղում ստանալ, վճարում է առցանց և տեսնում պատվերի կարգավիճակը։ Առանց տոկոսի․ «Ռեստորան» պլանում ամեն պատվերից ֆիքսված գումար է։ Աշխատում է Հայաստանի բանկերի քարտերի, Idram-ի և Telcell-ի հետ։
ԱվելինԻնտեգրացիաներ
Պատվերները գնում են ձեր դրամարկղ, առաքիչին կանչում եք պատվերի էկրանից, իսկ գումարը գնում է ուղիղ ձեր հաշվին՝ TableTap-ի միջով չանցնելով։
ԱվելինStaff app
Staff էջը և Android հավելվածը ցույց են տալիս պատվերները, սեղաններն ու կանչերը կենդանի։ Հավելվածը զանգում է նույնիսկ կողպված հեռախոսում, իսկ ամեն մեկը տեսնում է իր դերին համապատասխան։
Ավելին
Սկսենք ձեր ռեստորանից կամ խանութից
Թողեք հեռախոսահամարը. կզանգենք, ցույց կտանք ամեն ինչ և կօգնենք գործարկել ձեր օնլայն ռեստորանը, օնլայն խանութը կամ կայքը։ Առաջին ամիսն անվճար է։
- Վաճառքից տոկոս չկա
- Մենյուն և դիզայնը մենք ենք պատրաստում
- Կզանգենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում
Ձեզ հրավիրել է TableTap-ով աշխատող ռեստորան. միանալու դեպքում առաջին ամսից բացի կստանաք ևս 1 ամիս անվճար։